Երևանում 59-ամյա տղամարդու են դանակահարել

 

Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ պարեկները օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն են ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարեկները, օպերատիվորեն ժամանելով Մոլդովական փողոցի 26 շենքի բակի հետնամաս, այնտեղ հայտնաբերել են կասկածելի տղամարդու, որը փորձել է հեռանալ դեպքի վայրից, վերնաշապիկի վրա նկատելի են եղել արյան հետքեր։ Պարեկները միանգամից վնասազերծել են նրան։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Նախքան ոստիկանների ժամանելը  պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերել են կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս.-ն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ դանակահարողը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Վովա Գ.-ն է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով