Թուրքիան փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը, Դանիելյան

Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը.

«Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի պարզ օրինակ՝ Հիտլերի ինքնասպանության օրը Թուրքիան հապճեպ պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում։ Հիմա էլ փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը։

Փափուկ բարձը իր լրացուցիչ ատրիբուտներով, կարծում եմ, նախատեսված չէ միայն մեծ տերությունների համար։

Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով