Սևանի ափին դղյակ կառուցող՝ ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ հետհեղափոխական Հայաստանում Սևանը ցանկապատերից ազատելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի օրոք նոր շքեղ առանձնատուն է կառուցվում Սևանա լճի ափին: Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է դղյակը կառուցում՝ շիննորմերի տարաբնույթ խախումներով: Բայց դրա վրա աչք է փակում Կառավարությունը, քանի որ ղարաբաղցի Արմանը ՔՊ-ի սիրելի օլիգարխն է: Նա նաև պետական մրցույթներում է գրեթե միշտ հաղթում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Հակոբջանյանը Սևան ազգային պարկին պատկանող տարածքը նվեր է ստացել 2018-ին՝ հեղափոխության տարում, իսկ նախագծման թույլտվությունը ստացել է 2019-ին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի օրոք՝ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի ստորագրությամբ:

Թե ումից է Սևանի ափամերձ 2060 քմ հողակտորը նվեր ստացել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց երևույթն, ինքնին, խոսուն է և հետաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

three × two =