Հրդեհ Կաղնուտ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր և խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել են 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով