Հալածանքը շարունակվում է. Նոր թիրախը՝ ՀՅԴ երիտասարդականն է. ՀՅԴ

 

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կետրոնական Կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ՝ նշելով, որ հալածանքը շարունակվում է, նոր թիրախը՝ ՀՅԴ Երիտասարդականն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հերթը հասավ երիտասարդականին…

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց երկու շաբաթ հետո, այս անգամ, դարձյալ առանց բացատրության, ժամեր Երևանի օդանավակայանում պահելուց հետո  արգելվել է  ՀՅԴ Հոլանդիայի Գարեգին Նժդեհ երիտասարդական Միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան,  ով, ինչպես բազմաթիվ անգամներ, այս անգամ էլ հայրենիքն էր մեկնում ազգային պարտականությամբ։

Նա Սյունիքում պետք է մասնակցեր ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից կազմակերպվող բանակումներին, որոնք ազգային դաստիարակության հարազատ միջավայրեր են նոր սերունդին համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապազգային իշխանությունների ազգադավ այս վարքագիծը մերժում ենք և պահանջում Ազգային Անվտանգության ծառայությունից տեր մնալ իրենց կոչումին և դադարել մասնակից դառնալու նման անհիմն ու ազգը պառակտող որոշումներին, որոնց պատասխանը պետք է անպայման տրվի։

Հայտնում ենք, որ փաշինյանական ապազգային բռնատիրական կլանը խաբկանքը չպետք է ունենա, որ  նման սին ու փոքրոգի իբրև թէ ճնշամիջոցներով ու արգելքներով կարող է դաշնակցական երիտասարդության պայքարի ոգին կոտրել:

Ընդհակառակն, Դաշնակցության շարքերն ու երիտասարդական մեր միավորները առավել մեծ թափով պիտի շարունակեն փտած այս վարչախումբը հեռացնելու պայքարը, ի խնդիր ժողովրդավար, զարգացած, արդիական, իրավական պետութեան վերակառուցման»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով