Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ արգելվել է

 

Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք, այս մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։

Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետեւում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ», – ասաց Հովհաննիսյանը», – նշվում է կուսակցության հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

thirteen + 3 =