Երկիրը փրկել ու ստեղծել անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք հնարավոր է 1 ամսում.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը   տեսանյութին կից գրում  է.

Երկիրը փրկել ու ստեղծել անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք հնարավոր է 1 ամսում։ Եթե լինի հանրային գիտակցում, մենք օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի օրը, կկարողանանք վռնդել իշխանությունը զավթածներին, որ գործում են մեր թշնամու շահերից, և փոխել իրավիճակը տարածաշրջանում։
Մենք պետք է հասկանանք, որ հայն այլևս անվտանգ չէ ոչ առևտրի կենտրոններում, ոչ օդանավակայանում, ոչ դպրոցներում ու համալսարաններում և ոչ էլ մայրաքաղաքում։ Պետք է գիտակցենք ու դուրս վռնդենք ներքին թշնամուն, և դրա համար պետք չէ սպասել մինչև սեպտեմբերի 21-ը։
Պետք է սկսել պայքարը օգոստոսի 23-ին՝ հանրապետության հրապարակից, այլապես մեզ կհանձնեն թշնամուն մեր երկրի տարածքի հետ միասին։ Կհանձնեն որպես ստրուկներ, որպեսզի մեր իսկ երկրի տարածքում մեր թշնամուն սպասարկենք, մեր իսկ երկրի տարածքում մեր թշնամու համար «պատմական» հայրենիք կառուցենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով