Երեւանի բնակելի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի ական՝ պայթուցիչով

 

Երեւանում՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է ականանետի ական՝ պայթուցիչով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օգոստոսի 22-ին, ժամը 10։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով