ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ Զովունի գյուղում

Օգոստոսի 22-ին, ժամը 08։57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Անի պրոդուկտ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1979 թ․) և «Renault» (վարորդ՝ Խ․ Հ․, ծնված 1966 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը` մասամբ։

«Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ․ Բ.-ն և ուղևոր Վ․ Ղ․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1992 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1999 թ.)՝ «Եղվարդի» ԲԿ, իսկ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խ․ Հ․-ն և ուղևոր Բ․ Հ․-ն ՝ «Արմենիա» ՀԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել բազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով