Ծանր վիրավորանքի քրեականացման հետևանքները. «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

 

2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Մինչդեռ, պետք է արձանագրել, որ վիրավորանքն ու զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, տուրք տվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքական շարժառիթներին` ձևավորելով խոսքի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքների սահմանափակման թույլատրելիության վտանգավոր նախադեպ:

Սույն վերլուծությամբ «Լույս» հիմնադրամը փորձել է վեր հանել Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած խնդրահարույց եզրահանգումները, որոնց վերլուծությամբ փաստվում է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, թե՛ Սահմանադրական դատարանի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով