Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկված վարութային եւ քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը: Այս մասինը տեղեկանում է Քննչական կոմիտեն։

Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ եւ աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Վարութային գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով Երեւան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով