Այսօրվա կառավարության նիստում, նիկոլի նախաբանը հետապնդում էր երկու նպատակ.Արթուր Թովմասյան

 

Արթուր Թովմասյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այսօրվա կառավարության նիստում, նիկոլի նախաբանը հետապնդում էր երկու նպատակ.
1. նախ, նա զեկուցեց իր օտարերկրյա տերերին (արևմուտքին) այն ամենի մասին, ինչ խոսել էր նախօրեին ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ:
2. հետո, ներքին լսարանի համար ստեղծեց հակառուսական նոր ալիք, ինչը այսօր լայն տարածում ստացավ համացանցում (Ստեպա Սաֆարյան, Դանիել Իոանիսյան և մյուս սորոսականները):
Հիմա խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր վստահ պնդում են, որ նիկոլը Պուտինի մարդնա. տղաներ և աղջիկներ, բա որ Պուտինի մարդնա ու չունի ոչ մի խնդիր Պուտինի հետ, էլ իմաստը ո՞րն էր էսօրվա կառավարության շոուի:
Ժողովո՜ւրդ, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները հասել են մաքսիմումի։ Այսպիսի քաղաքականության արդյունքում, ցավալի է, բայց Հայաստանը զգալու է ռուսական «սառնամանիքը և արջի թաթի հարվածը», որի միակ մեղավորը, իհարկե, նիկոլն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով