Արդյո՞ք հոգեբանական ներգործության չեն ենթարկվել բոլոր նրանք, ովքեր բացարձակ անտարբեր են դարձել իրենց հարազատի, մտերիմի և հայրենակցի ողբերգությանը.Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է

Գիտակցությունից դուրս
Արդյո՞ք հոգեբանական ներգործության չեն ենթարկվել բոլոր նրանք,
– ովքեր բացարձակ անտարբեր են դարձել իրենց հարազատի, մտերիմի և հայրենակցի ողբերգությանը,
– ովքեր մի քանի տարի է իսպառ չեն ընկալում իրենց իսկ «ընտրյալների» անթաքույց զզվանքը, զայրույթն ու առհամարանքն իրենց հանդեպ, և շարունակում են հավատալ ու վստահել իրենց հանդեպ ատելությամբ լցվածներին։
Արդյո՞ք ծանր ու խորը հոգեներգործության զոհեր չեն այն բոլոր մարդիկ, որոնց թշնամի պետությունների ղեկավարներն ազնվորեն, ուղղակի և պաշտոնապես հայտնում են, որ պատրաստվում են ցեղասպանել ու բնաջնջել բոլորին, իսկ իրենք հավատում են ինչ-որ «խաղաղությանը…»։
Արդյո՞ք հոգեներգործության զոհեր չեն բոլոր նրանք,
– ովքեր համազգային աղետի և ողբերգության մեջ մեղադրում են անխտիր բոլորին, ողջ աշխարհին, իրենց համախոհներին, նույնիսկ իրենք իրենց և իրենց նախնիներին, բայց ոչ երբեք առաջին հերթին իրական մեղավորներին,
– ովքեր հավատում են ցանկացած իրենց համար անհայտ պատահական անցորդների հուզական խոսքին, և անտեսում են իրենց անվտանգ ու զարգացող հայրենիք ապահովողների խոսքը։
Թող ներեն բոլոր նրանք, ովքեր դեռևս հույս ունեն, որ վերը նշված մարդկանց գիտակցության վրա ազդելով հնարավոր է իրավիճակը կտրուկ փոխել, որովհետև սա հավանաբար բացառապես հոգեվերլուծաբանների և հոգեբանների կողմից լուծումներ առաջարկելու խնդիր է:
Ոչ մասնագետն այլևս չի կարող բացատրել նման երևույթները, որովհետև դրանք ամենայն հավանականությամբ որևէ ուղղակի կապ չունեն մարդկային գիտակցության հետ։
ՀԳ
Փաստորեն հերքվեց նաև «С ума по одиночке сходят…» պնդումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

four × one =