ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական համագործակցությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վեդանտ Պատելը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Պետքարտուղարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան այսօրվա հանդիպումից, Պատելը պատասխանել է. «Ես կարող եմ վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»:
Նմանատիպ նորություններ:
Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արմա...
Ավելի քան100 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվել, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը նոր է մուտք գործում Արցախ՝...
Ամենավատ նորությունը ՔՊ-ի համար այն է, որ իրենց հեռացման հանրային-քաղաքական շարժումը տապալվում է. Դա...