Սպանություն Արմավիրի մարզում. հայրը դանակով հարվածել է 30-ամյա որդուն

 

Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծող տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի պետի օպերատիվ գծող տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մինչ հիվանդանոցում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Վ. Մաթևոսյանը զննում էր քրեական մատյանը, մարզի ոստիկանապետը, Վաղարշապատի ոստիկանապետն ու օպերգծով տեղակալը տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը, ինչպես նաև պարզել են, թե Գայ գյուղի որ փողոցից են նրան տեղափոխել հիվանդանոց, ապա վերջիններս ժամանել են դեպքի վայր:

 

Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:   Այս պահին սպանվածի տանը զննություն են կատարում քննիչները՝ Վաղարշապատի քննչական վարչության պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ:

 

Նշված փողոցում՝ տանը, հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ դանակ:   Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:

 

Այնուհետև ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով