Մահվան ելքով վրաերթ Երևանում. 30-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

 

Երեկ՝ հուլիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Հ.-ն՝ իր վարած Nissan  Tiida մակնիշի ավտոմեքենայով, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:  Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով