Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 25-ը

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 24, ընտանեկան բռնության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության և հարկերից խուսափելու՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, կողոպուտի, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ֆիզիկական ներգործության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մարդու թրաֆիքինգի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, փաստաթղթի կեղծման, սպանության սպառնալիքի, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, հոգեբանական ներգործության, սպառնալիքի և անզգուշությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 2 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով