Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

 

Հուլիսի 25-ին, ժամը 10։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝  Ա. Խ., ծնված 1970 թ.) և «Renault» (վարորդ՝  Վ. Ո., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

nineteen − 13 =