Նշանակումներ Քննչական կոմիտեում

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Արդարադատության առաջին դասի խորհրդական
Մարտիրոս Ավագյանի կենսագրությունը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

…………………….

Արդարադատության առաջին դասի խորհրդական
Մելսիկ Շիրվանյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականին:
2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2010թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ. –  ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար
2012-2013թթ. –  ՊԲ N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա
2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ
III-X.2014թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ
2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2016-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2018-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ
II-VII.2021թ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ
2021-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով