Ի՞նչ գնով է Նիկոլի Էդմոնը հարաբերությունները կարգավորում թուրքերի հետ .Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նիկոլ Անհողին սպասարկող լուսավոր Էդմոնը շատ կարևորում է կապիտուլյանտ Նիկոլի և արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի բռնապետ Էրդողանի հեռախոսազրույցը… Ըստ Էդմոնի՝ «պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու»… Սակայն Նիկոլի Էդմոնը չի նշում թե Ի՞ՆՉ ԳՆՈՎ է բացելու սահմանները և հարաբերություններ հաստատում մեզ ատող և մեր դեմ բազում հանցագործություններ գործած և չմեղանչած թուրքերի հետ…
Ի գիտություն Նիկոլի Էդմոնի՝ մինչև Նիկոլ Արցախատուի իշխանության գալը, ըստ տարբեր և այդ թվում նաև նույն թուրքական աղբյուրների, Անկարան ինքն էր խնդրում պաշտոնական Երևանին՝ հայ-թուրքական սահմանը բացելու համար Բաքվին զիջել 1-2 ազատագրված տարածք՝ դեմքը պահպանելու համար… Իսկ հիմա Անկարան ինքն է թելադրում թուրքի դեմ ծնկած հայաստանյան իշխանություններին, թե բացի Արցախի 75 տոկոսից և հայաստանյան տարածքներից էլ ի՛նչ է ցանկանում ստանալ մեզանից, որ բացի հայ-թուրքական սահմանները, որը, համոզված եմ, աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար…
Ծիծաղելի է, երբ կապիտուլյանտ Նիկոլի Էդմոնը հպարտանում է «Հայաստանի շարունակական պրոակտիվ դիվանագիտությամբ»… Ո՞ր դիվանագիտությամբ է հպարտանում հողատուին սպասարկող Էդմոնը, այն որ ոչ մեկին՝ Անկարային, Մոսկվային, Բրյուսելին, Բաքվին, Վաշինգտոնին Նիկոլը չի մերժում ու կատարում է այդ կենտրոններից եկող գրեթե ԲՈԼՈՐ հրամանները և ցանկությունները, ի դեպ, որոնց 95 տոկոսը հակահայկական են և չեն բխում Հայաստանի և հայության շահերից…
Հետաքրքիր է, Նիկոլին սպասարկող և թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման ջատագով Էդմոնը տեսել է թե Էրդողանը Նիկոլ Անհողի հետ հեռախոսազրույցից երկու օր առաջ ինստագրամյան իր էջում հայերին նվաստացնող և վիրավորող լուսանկար էր տեղադրել՝ Կարսի Աստվածամոր տաճարի մզկիթի վերածված լուսանկարը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով