Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Ուշադրություն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևելյան `2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում `15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով