ՀՀ-ում բռնաճնշումները տեղի են ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո. Չալաբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

 

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝Անահիտ Ադամյանը, այսօր՝ հուլիսի 25-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ընթերցեց Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմավիր ՔԿՀ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ բարեկամներ, արդեն երկուսուկես ամիս է, ինչ ես գտնվում եմ՝ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդիր կարգավիճակում: Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էր լինել կատարվողի էության մասին, ապա hիմա փաստերը ակնհայտեն դարձնում իմ և արդեն իմ ընտանիքի հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը: Բերենք օրինակներ՝ պլանավորված սադրանք, ապօրինի բռնաճնշում, մոնտաժված ձայնագրություն, որով փորձում են հասարակության աչքում ինձ վարկաբեկել: Հապշտապ, ձախողված ընթացակորգով օրենքի փոփոխություններ՝  քրեական գործ սարքելու համար: Հարցաքննության էմիտացիա, որի նպատակը ինձ անազատության մեջ պահելն էր, և ակնհայտորեն կեղծ մեղադրանքի առաջադրումը: Օրենքի ակնհայտ խախտումներով կալանքի երկարացում և դրա հիման վրա բացարձակ ապօրինի մեղադրական եզրակացության ներկայացում դատարանում: Եթե այդ ամենը քիչ էր՝ ապօրինի բիտ բռնաճնշումներ և փորձ՝ վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Իմ և ընտանիքիս հանդեպ հաշվեհարդարը, սակայն ընդամենը մի փոքր օղակն է բռնաճնշումների, որոնք իրենք կիրառել են չորս տարիների ընթացքում, բայց նամանավանդ այս վարչախմբի կողմից տանուլ տված պատերազմից հետո տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ սկսած շարքային զինվորից մինչև երկրի նախկին նախագահ: Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք ասես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության իրենց ֆունդամենտալ հայտարարությունները: Ելույթներով միայն իրենց աշխարհաքաղաքական նկատառումներից եկնելով՝ թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող խրախճանքի և թողտվության վրա: Բռնաճնշումների ալիքը  կարող է կանգնեցնել միայն գիտակից հասարակության պայքարը: Այս ընթացքում բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել ինձ և ինձ նման ապօրինի կալանավորված մարդկանց: Մեր պայքարը անավարտ է, քանի վարչախմբի անդամները կարող են անմեղ մարդկանց սպանել ու մնալ ազատության մեջ, բազմաթիվ ճակատագրեր կործանել, իրար հետ համագործակցելով քրեական գործեր կարել առանց օրինական պահանջի բազմաթիվ մարդկանց պահել անազատության մեջ: Եթե մենք չենք ուզում դառնալ Հայաստանում գործող խամաճիկային վարչախմբի հերթական զոհը, ապա պետք է մի կողմ թողնենք կամընտրանքը և անտարբերությունը, միասնական պայքարենք օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատավարության համար: Դրանով իսկ երաշխավորենք մեր և մեր երեխաների բնական իրավունքը՝ ապրել ազգային, անվտանգ և իրապես արդար երկրում: Մինչ այդ ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել իմ բազմաթիվ ընկերներին, գործընկերներիս այն բոլոր մարդկանց, ովքեր այս դժվարին օրերին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին: Խոստանում եմ՝ շրունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական պայքար հանուն հայրնիքի և մեր իղձերի իրականացման»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

5 × five =