Հայաստանը վերածվում է Սիրիայի .Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  գրում  է .
Այսօր Թեհրանում տեղի է ունեցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է.”Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է”…
Զարմանալին այն է, որ շատերն այս հայտարարությունից հրճվում են՝ չհասկանալով, որ Ալի Խամենեիի այս հայտարարությունը անվճար չէ և նվաստացուցիչ է Հայաստանի համար… Սա ողբերգություն է մեզ համար, քանի որ ապացուցում է, որ մենք այնքան անճար ենք, որ չենք կարող պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը և Իրանն իր ԱԶԳԱՅԻՆ և ՊԵՏԱԿԱՆ շահերից դուրս գալով պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն, իհարկե, իր գինն ունի… Հետաքրքիր է, ինչի՞ վար են հրճվում մեր հայաստանցիները…
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը կարող է հանդիսանալ Հայաստանի “սիրիացման” սկիզբ, երբ 2011 թ-ի մարտից ի վեր Սիրիայում դրսից հրահրված քաղաքացիական և ահաբեկչական պատերազմը դարձավ Սիրիայի տարածքի դե ֆակտո մաստանման պատճառ…
Հիշեցնեմ, որ Սիրիան դե ֆակտո բաժանված է չորս պետությունների՝ ՌԴ-Իրան տանդեմի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև՝
1.ռուս-իրանական տանդեմը սատարում է գործող վարչակարգին Ասադի գլխավորությամբ, որը վերահսկում է Սիրիայի արևմտյան, կենտրոնական, հարավ-արևմտյան, հավավային և հարավ-արևելյան որոշ շրջանները,
2. ամերիկյան, որոնք սատարում են քրդական միավորումներին և վերահսկում են Սիրիայի արևելյան և հավարային որոշ շրջաններ,
3. թուրքական՝ Իդլիբ, Աֆրին, Ջերաբլուս, Թել Աբյադից Ռաս ալ-Այնի հյուսիս-արևմտյան և հյուսիսային որոշ շրջանները…
Եթե Հայաստանի թուրքերի կողմից նվաստացված կապիտուլյանտ ղեկավարները մտածում են, որ իրենց գեղցի ճարպկությամբ Իրանի կամ այլ երկրի շնորհիվ ԱՆՎՃԱՐ պահելու են մեր սահմանների անքակտելիությունը, ապա չարաչար սխալվում են… Թեհրանում շատ լավ գիտեն, թե Նիկոլն ու իր թուրք-ազերիական տերերն ու դրանց հետևում կանգնած ուժերն ինչ ծրագրեր ունեն հայ-իրանական սահմանի պահով դեռ նախազգուշացրել են Էրդողանին… Իսկ անհրաժեշտության դեպքում իրանական զորքերն առանց Նիկոլ Անհողին հարցնելու կհայտնվեն Սյունիքում որտեղ 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո «ինչպես ձուկը ջրում են զգում» ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները և չի բացառվում, որ կշարժվեն դեպի հյուսիս… Այդ ժամանակ կակտիվանան ՌԴ-ն, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և վերջին երեքի հետևում կանգնած տերությունները…Իսկ այդ ժամանակ կենացները շատ են թանկանալու և Հայաստանը կրկին դառնալու է խոշոր տերությունների միջև մղվող պայքարի և պատերազմի թատերաբեմ…
Հ.Գ. Իրանի հոգևով առաջնորդի հայտարարությունն ավելի մտահոգվելու տեղիք է տալիս, քանի որ վերջինս, ենթադրում եմ, ավելի լավ է տեղեկացված կապիտուլյանտ Նիկոլի ու թուրքերի միջև ընթացող բանակցություններից, քան հայաստանցիները և նախազգուշացնում է Էրդողանին, որ Նիկոլ Անհողի և, ինչու չէ, նաև ռուսների հետ «խաղեր չտա» հայ-իրանական սահմանի շուրջ…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով