Ճակատագրական ժամեր են Հայաստանի Հանրապետության համար.Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է
Թեհրան 2022: Հանդիպում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդները։ Ճակատագրական ժամեր են Հայաստանի Հանրապետության համար։
Թուրքիան ձգտում է առավելագույնին, քանի դեռ այստեղ իշխանությունը իրենց ռազմավարական գաղափարակիցների ձեռքում է։ Իրանի հոգևոր առաջնորդն հայտարարում է, որ իրենց համար ցանկալի չէ հայ-իրանական հազարամյակների պատմություն ունեցող սահմանի արգելափակումը։ Իրանը, հոգևոր առաջնորդի խորհրդականի մակարդակով, նաև, մեսիջ է հղում՝ «Իրանը տեխնիկապես կարող է միջուկային զենք արտադրել»։
Ռուսաստանն իր քաղաքականությունն է վերահաստատում այս ձևաչափով նույնպես։
Սրանք կարևորագույն ազդակներ են, որոնցից բխելու է ռազմաքաղաքական առաջիկա վերադասավորումները, մեր տարածաշրջանում։
Եվ մենք կարող էինք շատ շահեկան դիրքերում լինել, եթե երկրի իշխանությունը ձևավորված լիներ ազգային և պետական շահի դիրքերից` ամուր ու բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ ձևավորող էլիտայից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով