«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հուլիսի 4-5-ը գտնվում էր Արցախի և Սյունիքի տարբեր բնակավայրերում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հուլիսի 4-5-ը գտնվում էր Արցախի և Սյունիքի տարբեր բնակավայրերում:
Գորիս քաղաքում նա հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի՝ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակում, Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ և Հայաստանի պատանեկան միության հետ համագործակցությամբ երկշաբաթյա պատանեկան ճամբարի մասնակիցների հետ:
Աղավնոյում պատգամավորը համայնքի ղեկավարի հետ քննարկել է անվտանգային մի շարք հարցեր։ Երկուստեք վերահաստատվել է վճռականությունը՝ շարունակելու Բերձորի, Աղավնոյի և թշնամու օկուպացրած բոլոր մյուս հայկական տարածքների համար մղվող ՍՐԲԱԶԱՆ պայքարը:
Պատգամավորը եղել է նաև Նռնաձորում, որտեղ այժմ բնակվում են նաև 1991 թ․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանից «Օղակ» պետական-ահաբեկչական գործողության հետևանքով բռնագաղթի ենթարկված հայեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 × two =