Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մարտական դիրքերի, ճանապարհի ուղղությամբ. ՊՆ

 

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

eight − 3 =