Էս տեսակի մարդիկ են բերել նիքոլին իշխանության.Միքայել Գրիգորյանը՝Արմեն Դարբինյանին

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Արմեն Դարբինյանը միշտ այն մարդկանցից է եղել ով ըստ պատմությունների, պատեհ և անպատեհ առիթներով փորձել է շնորհավորել/շնորհակալություն հայտնել/ ՀՀ 3-րդ նախագահին, որպեսզի մի փոքր արժանանա նրա ուշադրությանը և որը այդպես էլ տեղի չի ունեցել։
Էս տեսակի մարդիկ են բերել նիքոլին իշխանության: Չկողմնորոշված, օրը մեկին աջակցող մարդիկ, էն որ հարցնում ես ոնց ե՞ս, պատասխանում ա դե օրվա 5-րդ կետի էլի:
Դարբինյան Արմենին ուզում եմ ասեմ, որ շատ անիմաստ վերլուծություններ չանի, այլ մտածի որ փոքր և տարբեր ապազգային կուսակցությունների կամ միավորումներին «բուկլետի» աջակցություն ցուցաբերելուց էր պետք հիշել Սահմանադրության կամ նրա կիրառության մասին, լավ կողմերի կամ վատ և հիշելուց բացի նաև հասկանալ, որ Հայաստանը նենց երկիր ա, որ չես կարա  «բուկլետով» ինչ-որ ուժերի աջակցես և ինկոգնիտո մնաս, իսկ քո դեմքով բոլորովին այլ բան խոսաս: :ՃՃՃ
Առհասարակ , անցյալը մոռացողը իրավունք չունի սրբի քող քաշել վրան և իրարամերժ ու վեհ հայտարարություններ անել ներկայում։
Բոլորիդ արածները հատ-հատ հիշում ենք, բոլորիդ մտած 5-րդ կետերի տերերին և նրանց տերերին հիշում ենք, արխային կարաք լինեք, բոլորդ էլ պատասխան եք տալու հերթով, շարքով, կարգով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով