Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը;

Ժամը 13:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 39 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Վերջիններս սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդ Արշակ Մարտիրոսյանը հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ ինք չի տուժել:

 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել վերջինիս պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով