Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել

Հունիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
Ժամը 13.30-ի սահմաններում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողներն ու բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Խորենացու փողոցի 54-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային ներարկիչներ, սրվակներ, հերոինի նմանվող զանգված և այլն:
Հարուցվեց քրեական գործ: Նշանակվեցին փորձաքննություններ:
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով հունիսի 23-ին բերման ենթարկվեց Էջմիածին քաղաքի 51-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի կես հաբ։
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդկանց թմրանյութն իրացրել էր Երևանի Սասուցի Դավթի փողոցի 46-ամյա մի բնակիչ: Հունիսի 28-ին նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Բերման ենթարկվելիս նա 4 փաթեթ դեղահաբ ու բյուրեղանման զանգվածներ էր ձեռքից գցել:
46-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին ու ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով