Հայկական ժողովրդավարության ծանր կորուստը.Էդգար Ղազարյան

 

ԲԴԽ-ն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի դիմումը և դադարեցնել նրա լիազորությունները։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար    Էդգար  Ղազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այսպիսով ժամանակակից հայ իրավագիտական միտքը, ողջ դատական համակարգը, “հետհեղափոխական” ժողովրդավարությունը ծանր կորուստ կրեցին։ Անավարտ մնացին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող դատական համակարգի բարեփոխումները, որոնց հիմնարար դրույթները քննարկվում էին ոստիկանական պատնեշներով պաշարված փակ դռների հետևում։
Դժվար կլինի բոլորի համար։ Իհարկե, մենք կարող ենք մեզ մխիթարել, որ դեռևս մեր կողքին են Մխիթար Գոշի իսկական հեևորդներ, ժամանակակից հայ իրավական մտքի տիտաններ Վահե Գրիգորյանը` յուր սանիկների` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հետ, Վլադիմիր Վարդանյանը` յուր սանիկ` Արման Դիլանյանի հետ, Սեդա Սաֆարյանը` յուր եղբոր` Ստյոպա Սաֆարյանի հետ, Դանիել Իոաննիսյանը, Էդմոն Մարուքյանը… բայց Ջհանգիրյանը մնում է Ջհանգիրյան։ Ոչ ոք չի կարող լրացնել նրա բացը։
Հոկտեմբերի 27-ի հանցագործները դեռ երկար կհիշեն նրա տված կտերը, որոնք նրանք չկերան և չբացահայտվեց այդ մեծ հանցագործությունը, 1995 թվականի ընտրական հանձնաժողովի անդամները դեռ երկար կհիշեն նրա գրիչի շարժումները, իսկ Մանումենտի դղյակը կմնա իբրև կենդանի հուշարձան, որը կարող է հետագայում վերածվել կոռուպցիայի ազգային թանգարանի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով