Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 24-ին, ժամը 16։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 104-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Դ․ Հ․) և «Kia» (վարորդ՝ Դ․ Թ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը (մոտ 7 մ)։ Վերջինիս ուղևորները հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով