Բանկերի փողը պակասել է և որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել. Հրանտ Բագրատյան

 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բանկերից մեկում այսօր փոխարժեքների այսպիսի հաջորդականության հանդիպեցի. դոլար՝ 407-427 (մարժա՝ 5%), եվրո՝ 411-449 (մարժա՝ 9.2%), ռուբլի՝ 5.4-7 (մարժա՝ 30%)։ Գյուղացին կամ արդյունաբերական բանվորը  մի ամբողջ տարի իրենց ճղում են 10 կամ 5 տոկոս շահութաբերություն ունենալու համար, իսկ այստեղ վայրկենական՝ 10-30%։ Նկատենք, որ այդ մարժան մոնղոլական տուղրիկների նկատմամբ չէ, այլ ՀՀ հիմնական առևտրատնտեսական գործընկերների (ՌԴ, ԵՄ)  արժույթների նկատմամբ։ ՀՀ ԿԲ-ն ունի բոլոր գործիքները նման բան թույլ չտալու համար։ Բայց “զբաղված” է անգործությամբ։ Բա արժևորու՞մը։

Դեռևս մարտի սկզբին ասել էինք դրա վտանգի մասին։ Ի՞նչ արեցին։ Ոչինչ։ Դրամի արժևորման արդյունքում տնտեսության իրական հատվածը կաթվածահար է։ ԿԲ նախագահը կմկմալով ինչ-որ բաներ էր բացատրում արժևորման հետ կապված. իբրև թե գնաճի ճնշում կա, այդ իսկ պատճառով ԿԲ-ն դոլար չի գնում շուկայում։ Լսում ես ու զարմանում, այդ մարդը ժամանակակից որևէ տեսություն կարդացած կ՞ա, երբ գնաճը չեզոքացվում է առանց ազգային արժույթի արժևորման։ Հիմա էլ հուլիսի 1-ից գործում է անկանխիկ գործառնությունների մասին մի անհեթեթ օրենք։ Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել։ Ո՞վ կարող է ասել, թե այդ օրենքը ի՞նչ կապ ունի ստվերի հետ։ Ոչ մի։ Ոչինչ մի արեք էլի. հավատացեք տնտեսությունն առանց ձեր օրենքների ավելի լավ կարող է զարգանալ։ Թե չէ անընդհատ “ռեֆորմներ” եք անում, տնտեսությունն “աճում” է, բայց արի ու տես, որ մեր բոլոր հարևաններից ավելի ու ավելի ենք ետ ընկնում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով