Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ. դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ. Էդիկ Բաղդասարյան

 

Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այս մասին ֆեյսբուքւմ գրել է «Հետք» հետաքննական հարթակի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»,- նշել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով