Այսօր երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից․ պաշտպան

 

Այսօր երեկոյան 21.00-ին «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի ՔԿՀ-ից : Այս մասին հայտնել են Չալաբյանի փաստաբանները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրանում է 21.00-ին, նոր դատական ակտ, որով կերկարացվեր խափանման միջոցի կիրառումը, չկա, այսօր երեկոյան նա ազատ կարձակվի Քրեակատարողական հիմնարկից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Չալաբյանի փաստաբանական թիմի անդամ Արթուր Հարությունյանը:

Պաշտպան Վարազդատ Հարություննյան էլ հայտնեց, որ այսօր տեսակցել է Ավետիք Չալաբյանին, բուժմասի աշխատողները նրան տեղեկացրել են, որ Չալաբյանի մոտ զարկերակային ճնշման խնդիր է և տաքություն ունի.

«Չալաբյանը պնդել է, որ մասնակցի դատական նիստին, բայց բժիշկները կտրուկ արգելել են, ասել, որ իրավունք չունեն նրան թույլ տալ մասնակցելու այսօրվա դատական նիստին»,-ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով