«Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում հայտնաբերվել է ազգությամբ թուրք տղամարդու դին

 

Երևանում այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/23 հասցեում գործող «Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ազգությամբ թուրք է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով