Արեւմտյան երկրներն ակտիվ ջանքեր են գործադրում պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ուղղությամբ

 

Հուլիսի 8-ին Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Պատմական ճշմարտության խեղաթյուրման փորձերը և ժամանակակից նացիզմի դրսևորումը» թեմայով կլոր սեղան-քննարկումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառման ընթացքում փորձագիտական կարծիքներով հանդես եկան Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը, Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գարիկ Քեռյանը, ՄՀԶՀԿ ղեկավար, քաղաքագետ Արման Ղուկասյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Բալասանյանն ընդգծեց, որ այսօր արևմտյան երկրներն ակտիվ ջանքեր են գործադրում պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ուղղությամբ, ինչպես նաև նրանց կողմից փորձեր են արվում վերափոխել Հայրենական մեծ պատերազմի արդյունքները:

Նրա խոսքով, հետխորհրդային տարածքում քայքայիչ գործունեություն է ծավալվում տարբեր ՀԿ-ների միջոցով, և այդ համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ նման ակտիվ գործող կազմակերպությունները մի քանի տասնյակից ավելի են:

«Վերջերս Կանադայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանում նախատեսվում է բացել դեսպանատուն, որը պայքարելու է ռուսական ազդեցության դեմ։ Այսինքն՝ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը նրան քիչ են հուզում, որ ամբողջ նպատակը ռուսական ազդեցությունը տարածաշրջանից դուրս մղելն է»,– նշեց փորձագետը ։

Իր հերթին Գ․ Քեռյանը նշեց, որ Հայաստանը Արևմուտքին հետաքրքրում է միայն որպես գործիք Ռուսաստանի դեմ: Նա նշել է, որ այսօր Հայաստանի համար նույնպես կարեւոր է, որ Ռուսաստանը հաջողություններ ունենա Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողություններում, քանի որ դրանից է կախված Հարավային Կովկասի, այդ թվում նաև Հայաստանի հետագա ճակատագիրը:

«Հայաստանում գործում են արևմտամետ ՀԿ-ներ, որոնք այսօր՝ ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, հակառուսական քարոզչությամբ են զբաղված։ Ակտիվ քարոզչություն է ընթանում պատմության և պատմական ճշմարտության խեղաթյուրման մասով, ինչպես նաև հերոսացվում են այնպիսի նացիստներ, ինչպիսիք են՝ Ստեփան Բանդերան Ուկրաինայում, ինչը շատ վտանգավոր երևույթ է», – հավելեց բանախոսը։

Բանախոս Արման Ղուկասյանն ընդգծեց, որ երիտասարդ սերունդը պետք է իմանա իր պատմությունը և պետք չէ  արտաքին ուժերի սադրանքներին մատնվել, որոնք նպատակ ունեն այսօր թուլացնել հայկական պետությունը:

Ըստ Ա. Ղուկասյանի, Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում գումարներ են ներդրվում, որպեսզի հայ հասարակությանը ստիպեն փոխել իրենց մտածելակերպը, մոռանալ իրենց պատմությունը և հրաժարվել իր իրական դաշնակցից’ ի դեմս Ռուսաստանի: Փորձագետը նշեց, որ սա է ժամանակակից նացիզմի դրսևորումը, և նման ապակառուցողական աշխատանքը, ի վերջո, հենց դրան է հանգեցնում, ինչը մենք տեսնում ենք այսօրվա Ուկրաինայի օրինակով:

Միջոցառմանը ներկա էին 30 ուսանողներ և մագիստրանտներ Հայաստանի տարբեր բուհերից:

Փորձագետների ելույթներից հետո սկսվեց ակտիվ բանավեճ, ինչպես նաև բանախոսները պատասխանեցին ուսանողությանը հետաքրքրող հարցերին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով