Շարունակում եմ նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանության վերաբերյալ գրառումներս.Մելիքյան

 

Շարունակում եմ նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանության վերաբերյալ գրառումներս. Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խոսենք քննչական գործողությունների մասին։ Հստակ սահմանվել է, որ «քննչական գործողությունների» նպատակը ապացույց ձեռք բերելն է և ըստ այդմ՝ ներմուծվել է նոր հասկացություն՝ «ապացուցողական գործողություն», որը, բացի քննչական գործողություններից, ներառում է նաև «գաղտնի քննչական գործողությունները» (պռասլուշկա-մռասլուշկա) և «փորձաքննությունը»։

Ի դեպ, դատարանում «փորձագետի եզրակացություն» կարող է ներկայացնել ոչ միայն դատախազը, այլև «վարույթի մասնավոր մասնակիցը», ասել է թե՝ մեղադրյալը, նրա պաշտպանը, տուժողը, նրա ներկայացուցիչը։ Վերջին դրույթը շատ կարևոր է, քանի որ կարող է կոտրել պետության «փորձաքննական մենաշնորհը»»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով