ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը՝ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը՝ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի
առթիվ
«Սիրելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ։ Սպիտակի 1988թ. երկրաշարժի դասերը վերլուծելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1991 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ստեղծեց Սեյսմիկ պաշտպանության
ազգային ծառայությունը` ՍՊԱԾ, որպես պետական մի կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը:
Վերջին տարիներին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գործում է ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության կազմում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ծառայության հետագա զարգացման և
կատարելագործման համար։ Արցախում էլ գործում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունը:
Ձեր արդյունավետ աշխատանքը նպաստելու է մեր ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու շնորհիվ մաքսիմալ նվազեցնելու հնարավոր ռիսկերը։
Մաղթում եմ ձեզ անցնցում և նոր ձեռքբերումներով լի աշխատանք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով