Զոհված զինծառայողների ծնողները և հարազատները չեն գնացել ՔԿ նախագահի հետ հանդիպման

 

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:

Տեղեկացնում ենք, որ ծրագրված հանդիպումը չի կայացել` զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների չներկայանալու պատճառով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով