Հրդեհ Երևանի Սարի Թաղում

 

Հունիսի 10-ին, ժամը 19։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 8-րդ փողոցի նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել` 19։37-ին: Այրվել են տան հյուրասենյակի (մոտ 20 քմ) փայտե առաստաղը (մոտ 10 քմ) և կենցաղային գույք։ Հրդեհի հետևանքով Ռ․ Մ․-ն (ծնված 1940 թ.) հոսպիտալացվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով