Ժամանակավորապես կփակվի «Լամբադա» կամրջի հերթական ուղղությունը

 

Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ հաղորդագրության` պատճառը հանգույցի նորոգման աշխատանքներն են։

Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով