Բաց նամակ «Դիմադրություն» Շարժման ղեկավարներին.Ռուբեն Հակոբյան

«Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը Բաց նամակը՝«Դիմադրություն» Շարժման ղեկավարներին.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Դիմադրություն» շարժումը կարևոր նշանակություն ունեցավ հասարակության զգալի հատվածին պարտվածի և նվաստացածի ծանր հոգեվիճակից դուրս հանելու, ազգային ոգին հրապարակ բերելու և բազմազհազար քաղաքացինների՝ ազգային օրակարգի շուրջ համախմբելու գործում։ Դա Շարժման, թերևս, ամենակարևոր և անուրանալի ձեռբերումն է։
ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական բոյկոտը և փողոցի ակտիվ գործողությունները միջազգային համապատասխան կառույցներին ու նիկոլատերերին ի ցույց դրեցին, որ Հայաստանում առկա է քաղաքական և պետական կառավարման ճգնաժամ՝ ինչքան էլ նրանք փորձեն այն չտեսնելու տալ և գերլիգիտիմացնել իշխանություններին ու նրանց գործողությունները։
Պետք է արձանագրել նաև, որ Շարժումը մեծապես նպաստեց Սփյուռքում հակաիշխանական վերաբերմունքի հստակ առարկայացմանը։
Իհարկե, կան նաև այլ ձեռքբերումներ, որոնց տարբեր առիթներով անդրադարձել եմ, բայց այս դիտարկումներով ուզում եմ անդրադառնալ Շարժման գործունեություններում տեղ գտած որոշ թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ, ակնկալելով, որ դրանք կարժանան Շարժումը ղեկավարողների ուշադրությանը։ Ի վերջո՝ Շարժման գլխավոր նպատակը Հայաստանը հակաազգային իշխանություններից ազատելն է։
1. Մայիսի 10-ի հանրահավաքից հետո ակնհայտ դարձավ, որ Շարժումը չունի քաղաքացու համար գաղափարաքաղաքական հասկանալի շեշտադրումներով գործողությունների հստակ ծրագիր, իսկ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»՝ քաղաքագիտական ու քաղաքական առումներով ակնհայտ խոցելիությամբ լոզունգները կարող են լինել իրական գործողությունների հետևանք և ոչ նպատակ, առավել ևս՝ ծրագիր։
2. Անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել գործողությունների հասկանալի և հստակ ծրագիր, որտեղ քաղաքացին պետք է տեսնի իր անձի ներկայության անհրաժեշտությունն ու գոծողությունների դաշտը։ Ներկայացվածները չեն կարող դիտվել որպես realpolitik-ի չափորոշիչներով ու շեշտադրումներով հիմնավորված և համակողմանի մշակված այլընտրանքային ծրագիր։
3. Շարժման մեջ ընդգրկված ուժերը սկզբում հայտարարեցին, որ այն լինելու է համաժողովրդական, վերկուսակցական, հասարակության բոլոր հատվածները համախբելու միասնական հարթակ, ինչը, ցավոք, չիրականացվեց։ Չեմ ցանկանում նորից կրկնվիՀայրենիքի փրկության շարժման սխալները։
Կարծում եմ, քավության նոխազ փնտրելու և սեղանի տակից ոտքերով միմյանց խփելու փոխարեն պետք է ընդունել սխալներն ու համախոհաբար լուծումներ գտնել։
4. Այդպես էլ քաղաքացու համար անհայտ մնաց, թե ովքեր են հարթակում ղեկավարում Շարժումը, ինչ կենսագրություն և քաղաքկան ստորագրություն ունեն… Ինչքան էլ անմնացորդ և ամբողջությամբ Իշխան Սաղաթելյանը նվիրված է Շարժմանը, իսկ դա, ի պատիվ Իշխանի, ակնհայտ է, այդուհանդերձ, չեմ կարծում, որ հրապարակայնորեն նրան նշանակել որպես Շարժման միակ ղեկավար և պատասխանատու՝ ազնիվ է ու ճիշտ։
Ղարաբաղյան շարժման ղեկավարներին հասարակությունը գիտեր անուն առ անուն և նրանց ակնհայտ վստահում էր, ինչը չափաանց կարևոր էր։ Կարծում եմ, պետք է օգտվել «Ղարաբաղ» կոմիտեի՝ թափանցիկ ու հրապարակային գործելաոճից։
Հարթակից մատուցվող պատկերը անհրաժեշտ չափով չի նպաստում Շարժման ժողովրդականացմանն ու ընդլայնմանը։
5. Ակնհայտ է, որ մերօրյա պետրոս գետադարձի հրաժարականը կարող է լինել միայն պարտադրանքով և դրան հասնելու համար պետք է ունենալ 60 և ավելի հազարանոց փողոց՝ գործողությունների հստակ ծրագրով։ Անիմաստ կլինի օգոստոսին ԱԺ-ում դնել նրա անվստահության հարցը, եթե այս պայմանները ապահոված չեն։ Այլապես դա կլինի մի նոր չարչրկված ջրբաժան՝ իր հետ հասարակությանը «սնելով» նոր հիասթափություններով։
6. Գագիկ Ջահանգիրյանի զրույցի գաղտնազերծումը բավարար է փաստելու Հայաստանում Սահմանադրության չգոյության մասին, ինչի եթերային գոյությունը համառորեն փորձում է պաշտպանել Շարժումը, հայտարարելով՝ իշխանափոխություն՝ միայն սահմանադրական նորմերի սահմաններում… Ո՞ր Սահմանադրության… Այն, որի վրա գործող իշխանությունն անենօրյա ռեժիմով ոտքերը սրբում և բռնաբարու՞մ է…
Նորից ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության…
7. Շարժման շուրջ հասարակական լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, համոզելով, առավել ևս՝ նրան վիրավորելով՝ (ով մեզ հետ չի՝ նիկոլական է)։ Նրան պետք է սնել ոչ միայն տեսանելի և այլընտրանքային իրական ծրագրերով, այլ նաև այն իրականացվելիք գործողությունների հստակ ճանապարհային քարտեզով։
Պետք է հրաժարվել հոգնեցնող և անարդյունք հանրահավաքներից ու երթերից (օրինակ դրանցից մեկը՝ վեջինը)։
8. Շարժումը պետք է դիմի Հայաստանի և Արցախի հանրապետությունների բոլոր նախագահներին, վարչապետերին՝ առաջարկով, որպեսզի, մի կողմ դնելով իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, այս օրհասական պահին միասին հանդիպել ու քննարկել ստեղծված ծանրագույն վիճակը և ուղիներ գտնել՝ դե ֆակտո կայացած Արցախ պետությունն արյունածոր վերքի վերածած և Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացրած իշխանություններին հեռացնելու հարցը։ Անկախ նախկին իշխանությունների կողմից թույլ տրված սխալներին ու բացթողումներին, նրանք մեր քաղաքացուն հանձնեցին պատերազմական վիճակում գտնվող պետության համար համեմատաբար անվտանգ, տարածաշրջանում ռազմական և քաղաքական լուրջ գործոն հանդիսացող արժանապատիվ պետություն, ինչն այսօր ինքնասպանվում և սրընթաց գլորվում է դեպի անդունդ։
Հարկավոր է օր առաջ կասեցնել այս պետականակործան ընթացքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one + six =