Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ ոստիկանության անզիջում պայքարը շարունակվում է

 

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ ոստիկանության անզիջում պայքարը շարունակվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը զննության են ենթարկել Կ. Ալվարյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող տան առաջին հարկը, որը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի (ծնված 1992թ.) կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվում է որպես պահեստ:
Զննության ընթացքում պլաստմասե տարաներում հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և աճեցրած շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող կանեփ տեսակի 8 բույս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով