Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարությամբ է հանդես եկել, որ մանդատը վայր է դնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

8 − six =