«Տավուշում դպրոցները լքում են նույնիսկ դպրոցների տնօրեները». Ոսկան Սարգսյան

 

«Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շատ ուսուցիչներ մանկավարժական բարձրագույն կրթություն չունեն կամ՝ ունեն մանկավարժական կրթություն, սակայն՝ ոչ մանկավարժական: Դա այն դեպքում, որ մարզում գործում է մանկավարժական կադրեր պատրաստող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Բազում են դեպքերը, երբ ուսուցիչը կրթությամբ մանկավարժ լինելով`դասավանդում է ոչ իր ուսանած առական, օրինակ՝ աշխարհագրության ուսուցիչը պատմություն է դասավանդում, մաթեմատիկայի մասնագետը` ֆիզիկա: Այդ բոլորն ազդում են կրթության որակի վրա: Բազմաթիվ ուսուցիչներ թողել են մանկավարժի աշխատանքը, այլ գործ գտել, քանի որ ուսուցչի ցածր աշխատավարձով դժվար է ընտանիք պահել:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուսուցիչները դժգոհում են, որ արդեն մեկ տասնամյակից ավել է, որ իրենց ցած աշխատավարձը չի բարձրացվում, իսկ անարդյունավետ աշխատող պետական պաշտոնյաները պետբյուջեից պարբերաբար բարձր պարգևավճարներ են ստանում։ Տավուշի դպրոցների ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը կանայք են, ովքեր ոչ միայն կրթում, այլ նաև՝ դաստիարակում են աշակերտներին, որոնց մոտ կեսը տղաներ են: Կին մանկավարժները չեն կարող տղամարդկություն, առնականություն սերմանել իրենց աշակերտների մեջ: Ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով դպրոցներից ուսուցիչների արտահոսք կա։ Տավուշի դպրոցներց հեռացել են նույնիսկ կրթօջախների տնօրեններ։ 2018թ, օգոստոսի 27-ին Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից, մեկնեց Մոսկվա աշխատելու, ուր իր աներձագը սեփական գործարանի ունի:

2021թ․դեկտեմբերի 9-ին իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց Կոթիի միջնակարգ դպրոցի 26 տարվա տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, ով Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է։ Նա մեկնեց ՌԴ Վորոնեժ քաղաքում ապրող իր որդու մոտ, այնտեղ աշխատելու նպատակով»։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով