Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը վարկաբեկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը.Ոսկան Սարգսյան

 

Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը վարկաբեկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցում միջնորդական գործունեություն իրականացրած ԵԱՀԿ Մինսկի խումբը համարյա 30 տարի անգործության էր մատնված, ցինիկորեն հավելելով․ <<Մենք իրենց շնորհակալ չենք,մենք իրենց հրաժեշտ ենք տալիս>>։ Իսկ ո՞վ ջուրը գցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը՝ Նիկոլ Փաշինյանը, ով սկզբից հայտարարեց, թե ինքը Արցախի հարցով բանակցելու մանդատ չունի, քանի որ Արցախի բնակիչները իրեն չեն ընտրել, հետո էլ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարի հետ իր հանդիպումները բանակցություններ չեն, լոկ հանդիպում,զրույցներ են, հետո Ալիեւին <<կիրթ ու կառուցողական>> անվանեց, բանակցությունների օրակարգը բացահայտել ցանկացողների վրա մուննաթ եկավ , ասելով՝ ինչ ուզում, բանակցում եմ, եղան Դուշանբեի վերելակում, Դուբայում տարօրինակ հանդիպումներ, Նիկոլ Փաշինյանի Մյունխենյան անիմաստ թեզիսները, Ստեփանակերտի հրապարակում <<Արցախը Հայաստան է եւ վերջ>> գոչալով՝ գործը հասավ պատերազմի։ Ուշագրավ է, որ Դուշանբեի վերելակում հանդիպմանը ներկա եղած Գեորգի Հայրապետովը եւ Իլհամ Ալիեւի անվտանգությունն ապահովող ծառայության պետը, երկուսն էլ մահացան սրտի անբավարարությունից։ 55-ը չբոլորած Գ․ Հայրապետովը մահացավ 2022թ․ հունվարի 1-ին,իսկ 58-ամյա գնդապետ Թարլան Գադիրովը՝ 2022թ․ հունվարի 25-ին։ Նրանք ծեր չէին, այդ ծառայությունն էլ անառողջ, սրտից հիվանդները չեն ղեկավարում։ Մանավանդ, որ Հայրապետովն այդ ծառայությունը երկար տարիներ էր գլխավորում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով