Տաթևիկ Ռևազյանը նոր աշխատանք կունենա .«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։ Նա մի ծավալուն գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ թվարկելով իր ու թիմի գրանցած աշխատանքի արդյունքները։ Այս 4 տարվա ընթացքում Ռեւազյանը հասցրել է երկու անգամ մայրանալ, գրվում էր, որ նա ավելի շատ «դեկրետի» մեջ է եղել, քան՝ աշխատանքի։ Այդ մասին էլ է նշել Ռեւազյանը․ «Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր գրառման մեջ նա շեշտել է Հայաստան մուտք գործած ազգային ավիափոխադրողի՝ «Ֆլայ Առնայի» մեկնարկի մասին՝ դա համարելով կարեւոր քայլ Հայաստանի համար մրցունակ եւ անվտանգ ազգային փոխադրող ունենալու հարցում։ Վերջում ընդգծել է, որ որոշել է վերադառնալ բիզնեսի աշխարհ: Այս գրառումից հետո շատերը հիշեցին, թե ինչպես Տաթեւիկի օրոք հայկական ավիացիան հայտնվեց ԵՄ «սեւ ցուցակում»։

 

Մենք տեղեկացանք, որ Տաթեւիկ Ռեւազյանը պատահական չէր տալիս «Ֆլայ Առնայի» անունը։ Լուրեր կան, որ նա աշխատանքի է տեղափոխվելու այս ընկերություն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ նրանից, սակայն Ռեւազյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ավելի ուշ մեզ զանգահարեց նրա օգնական Լիլիթը։ Խնդրեցինք մեկնաբանել այս տեղեկությունը։ Նա դժվարացավ Տաթեւիկի անունից մեկնաբանել, բայց խոստացավ փոխանցել նրան, որ երբ հարմար լինի, մեզ հետ կապ հաստատի։ Բայց մինչեւ օրվա ավարտն այդպես էլ չզանգահարեց»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով