ՔՊ-ն նիստ է արել. ինչ են քննարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ, երեկ ՔՊ խմբակցությունը նիստ է արել։ Բացի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին անդրադառնալուց, քննարկել են նաեւ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը: Իշխանականները տեւական ժամանակ է՝ խոսում են ավելի քան մեկ տասնյակ պատգամավորի՝ բացակայության հիմքով մանդատից զրկելու իրենց ցանկության մասին, որը բարձրաձայնել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանական թիմի մեր աղբյուրներն ասում են, որ փակ քննարկման ժամանակ հարցը միանշանակ չի ընդունվել, իշխող խմբակցությունում կարծիքները բաժանվել են․ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի գլխավորությամբ՝ թիմի արեւմտամետները դեմ են եղել նման գործընթացին՝ ասելով, որ այն միջազգային կառույցների կողմից միանշանակ չի ընդունվի։ Մյուս թեւը պնդել է՝ եթե մանդատներից չէ, ապա պետք է զրկել հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների, փոխխոսնակի պաշտոններից: ԱԺ նախագահը նիստին չի մասնակցել՝ նա գործուղման է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով