Շինարարական նորմերի արդիականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում

 

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է իրականացնել: Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու համար վերանայման ենթակա նորմերի ցանկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիստին հրավիրված են եղել նաև շինանյութ արտադրող և մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց բարձրաձայնած հարցերը մանրամասն ուսումնասիրվելու են խորհրդի իրավասությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ 2019թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ստեղծված գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է նպաստել ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրների արդյունավետ կարգավորմանը: Խորհրդի կազմում Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներից բացի ընդգրկված են նաև Հայաստանի շինարարների միության, Ճարտարապետների պալատի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մասնագիտական բնագավառի այլ ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով