Կյանքից անժամանակ հեռացել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը։
Երկարամյա աշխատակից Հրանտ Պապիկյանը մեծահոգի ու սրտացավ մարդ էր, ով իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գործընկերների հարգանքն ու սերը:
Տեսչական մարմնի ողջ անձնակազմն անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին, բարեկամներին, գործընկերներին ու կիսում է անդառնալի կորստի վիշտը:
Հրանտ Պապիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Հասրաթյան 9/1 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ) հունիսի 08-ին` ժամը 18:00-21:00: Հուղարկավորությունը՝ հունիսի 9-ին, ժամը 13:00:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով